Կնճիռները հարթեցնող դիմակ

Յուրաքանչյուր կին ցանկանում է կատարյալ մաշկ ունենալ՝ առանց կնճիռների և տարիքային բծերի: Միշտ չէ, որ սրահներում առաջարկվող պրոցեդուրաները ցանկալի արդյունք են տալիս:

Misstits կայքը ներկայացնում է դիմակ, որն արդունավետ կերպով պայքարում է կնճիռների դեմ:

Բաղադրություն

  • 1 ճ/գ աղացած կանաչ թեյ
  • Կես ճ/գ կակաոյի փոշի
  • 1 թ/գ ջրիկ մեղր
  • Եռացրած ջուր

Կանաչ թեյը խառնեք կակաոյի հետ և վրան եռացրած ջուր լցրեք, խառնեք, մինչև խիտ զանգված ստանաք:

Ստացված մասսան թողեք սառչի և ավելացրեք մեղրը, եթե դիմակը չափազանց խիտ ստացվի, կարող եք այն բացել ջրով կամ բուսայուղով:

Դիմակին կարող եք նաև մի քանի կաթիլ ձեր նախընտրած եթերային յուղից ավելացնել, կամ կիտրոնի հյութ, յոգուրտ, թթվասեր, ձիթապտղի կամ նշի յուղ, վիտամին E-ի լուծույթ:

Ամբողջը լավ խառնեք և քսեք նախօրոք մաքրած, խոնավ դեմքին:

20 րոպե անց դիմակը մաքրեք սառը ջրով և խոնավեցնող քսուք քսեք:

Նման պրոցեդուրան կատարեք 6-8 շաբաթների ընթացքում, 3-4 օրը մեկ անգամ: