Կորուստ Իշխան Սաղաթելյանի ընտանիքում
Կյանքից հեռացել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի պապիկը Գուրգեն Սաղաթելյանը։
Այս մասին հայտնում է Yerkir.am-ըԳուրգեն Սաղաթելյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին` ժամը 17։30֊ից, Սևան քաղաքի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում:
Հուղարկավորությունը հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում: