Կվադրոցիկլի վթարից մահացած 16-ամյա աղջիկը

Կվադրոցիկլի վթարից մահացածներից մեկը՝ Ալեքսանդրա Ավետիսյանն է եղել։ Նա 16 տարեկան էր։

Bavnews.am-ի տեղեկություններով նա սովորում էր Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում։

Նշենք, որ Ծաղկաձոր քաղաքում «Bagi» մակնիշի կվադրոցիկլը կողաշրջվել էր, անձնակազմի 5 անդամներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել էին:

Երեկ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացած աղջկա լուսանկարները։