Կրակոցներից Արսեն Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ գիշերը կրակոցներ են հնչել Սևանի «Best Western Bohemian Resort» հյուրանոցային համալիրում, ինչի հետևանքով կա 3 վիրավոր:
Bavnews.am-ի տեղեկություններով՝ «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։
Արսեն Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է։ Bavnews.am-ի տեղեկություններով՝ Արսեն Աֆիյանն ատամնաբույժ էր, աշխատում էր Սևանի Reala Dent ատամնաբուժարանում։
Նշենք, որ 2024թ․ հուլիսի 17–ին՝ «Սևան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 37 և 56–ամյա, ինչպես նաև Կոտայքի մարզի 41–ամյա բնակիչները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ, հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36–ամյա բնակիչ կնոջ հետ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում