Կրծկալները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ․ ահա թե ինչու
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում սկսվում են հորմոնալ փոփոխություններ, որոշ հորմոններ ավելանում են, որոշները՝ պակասում:
Սա պետք է շարունակական ընթացք ունենա, շարունակվի ծննդաբերությամբ: Աբորտի ժամանակ, երբ ընդհատում են հղիությունը, օրգանիզմի ամբողջ հորմոնալ համակարգը խախտվում է, տեղի են ունենում ոչ ցանկալի հորմոնալ տեղաշարժեր, որոնք խիստ անցանկալի են կրծքագեղձի համար:
Եթե տարվա ընթացքում երկու անգամ հղիության արհեստական ընդհատում է տեղի ունենում, ամբողջ կյանքի ընթացքում՝ բազմաթիվ անգամներ, ապա այս ամենը բերում է կրծքագեղձի խանգարման, ընդհուպ՝ մինչև կրծքագեղձի քաղցկեղի,- բացատրում է ուռուցքաբան Կարինե Հակոբյանը:
Ուռուցքաբան-գինեկոլոգը նաև նշում է, որ կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող են դառնալ սխալ ընտրված կրծկալները.
«Կրծկալները, որոնք ունեն մետաղական լարեր, ոչ ճիշտ չափ, պատրաստված են ոչ ճիշտ նյութից, կարող են քրոնիկ տրավմայի ենթարկել կրծքագեղձը՝ դրանով իսկ պատճառ դառնալով կրծքագեղձի քաղցկեղի առաջացման»:
Բարդություններից խուսափելու համար նա կանանց խորհուրդ է տալիս ընտրել ճիշտ համարի, բնական նյութերից պատրաստված կրծկալներ:
«Ցանկալի է, որ կրծկալները չունենան մետաղական ամրակներ, որոնք երբեմն նույնիսկ դուրս են գալիս կրծկալների սահմաններից և անընդհատ տրավմայի ենթարկում կուրծքը