Հաղորդավարուհի Մարինա Գրեգը և Ռոբերտ Ճանճապանյանը ամուսնալուծվել են

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը և ամուսնինը՝ Ռոբերտ Ճանճապանյանը ամուսնալուծվել են։ Այդ մասին հաղորդավարուհին հայտնել է իր սոցիալական էջերում։

Նախ Մարինան հեռացրել է ամուսնու հետ բոլոր համատեղ լուսանկարները, ապա հատկապես վերջին շրջանում նա շատ է ճամփորդում, որի ընթացքում ևս համատեղ հրապարակումներ չկան։

Օրեր առաջ էլ Մարինա Գրեգը ինստագրամյան իր էջի Story բաժնում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում՝ պատասխանելով հետևորդի հարցերին, թե հնարավոր է արդյոք ներել դավաճանությունը, Մարինան պատասխանել էր.
«Այն չի մոռացվում, հետեւաբար՝ ոչ»։

Հավելենք նաև, որ Մարինան և Ռոբերտը ամուսնացած էին արդեն 5 տարի։