Աշխարհահռչակ փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։
«Այս ամառը ազատության և լիարժեք վայելքի տոն է։ Այսօր երեկոյան կհանդիպենք Երևանում»,- նշել է Ջեյ Լոն:
Հավելենք, որ երգչուհու համերգը կայանալու է այսօր՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: