Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները․ Էրդողանը պահանջներ է դրել
Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ։ Այս մասին Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք խաղաղությանը։ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ։
Հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին»,-նշել է Էրդողանը։
Նա նաև նշել է, որ «Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացումը մեծ նշանակություն ունի»։
«Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Դա Թուրքիային կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»։