Հայկական գամփռը սահման է մեկնելու՝ զինվորների հետ ծառայելու
Հայաստանի սահմանները պաշտպանելու գործում զինծառայողներին օգնում են նաև հայկական գամփռ ցեղատեսակի շները։
Հայկական գամփռները 2018 թվականի փետրվարից սահման են մեկնել՝ ՀՀ Զինված ուժերի զինվորների հետ սահմանը պաշտպանելու։
Սահման ուղարկվող շները պետք է առնվազն կես տարեկան լինեն։

Հենց այդ տարիքում է հնարավոր գնահատել՝ շունն ինչ խառնվածք ունի՝ կռվարար է, թե պահապան։ Դա մասնագետներին թույլ է տալիս հասկանալ՝ որոնց կարելի է սահման ուղարկել։
Շներից յուրաքանչյուրը համարակալված է։
Գամփռը խելացի շուն է ու երբեք հենց այնպես չի վատնում էներգիան։
Հայաստանում այսօր գամփռների հինգ բուծարան կա։ Այս ցեղատեսակի շների քանակը Հայաստանում գերազանցում է 2500-ը։ Հայաստանում գամփռի ձագն ավելի քան 200 000 դրամով է վաճառվում։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Socialblog-ը։