Bavnews.am-ը գրում է․ «Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։
Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ, որին կից տեղադրված է նաև տեսանյութ, որում կնոջ դեմքը փակ է:
Հավելենք, որ տեսանյութում հայտնի բլոգեր Քինգ Ռուզին է, որն Instagram-ում ունի ավելի քան 340 հազար հետևորդ: Տվյալ դեպքի տեսանյութը հրապարակված է բլոգերի էջում.