Հայտնի է՝ ում է պատկանել Range Rover-ը
Նիկոլ Փաշինյանը նախօրեին գրառում էր կատարել՝ նշելով, որ դատարանի որոշմամբ բյուջե է վերադարձվել RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի ավտոմեքենա։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ հաշտությամբ պետությանը վերադարձած ավտոմեքենան պատկանել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հարությունյանից, նա անդրադառնալով մեքենայի գնին, որը ավելի է հաշվվել, քան շուկայական գինն է, ասաց․ «Գնահատողն է գնահատել, ես համաձայնել եմ»։

Հարցին՝ ընդունո՞ւմ է, որ գույքը ապօրինի է ձեռք բերել, ինչո՞ւ է հաշտության գնացել, ասաց․ «Չեմ կարող հեռախոսով պատասխանել, անձնական գաղնիք է։ Հիմա չեմ պատասխանի այդ հարցերին»։
Նշենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ: