Հայտնի է պայթյունի պատճառը

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշտ ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

Ֆոտոլրագրողը հայտնում, է, որ այս պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում փլատակների տակ, պարզելու համար արդյոք քաղաքացիներ կան թե ոչ:

Դեպքի փաստով էրեբոււնի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ քիչ ուշ: