Փրկարարներին ու պարեկներին հաջողվել է գտնել Երևանի Իսակովի պողոտայում հայտնված ձիու և քուռակի տիրոջը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ վերջինս եկել է և Փրկարար ծառայության աշխատակիցների ու պարեկների օգնությամբ տարել իր կենդանիներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի ժամ Իսակովի պողոտայում նկատվել են ձին և քուռակը, որոնք անօգնական վիճակում են եղել: Քուռակի 2 ոտքերը կոտրված են եղել, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել: