«Հատուկ այն մարդկանց համար, ովքեր անընդհատ հարցնում են` բայց ո՞վ ա գալու սրանց տեղը». Կարեն Քոչարյան

«Հատուկ այն մարդկանց համար, ովքեր անընդհատ հարցնում են` բայց ո՞վ ա գալու սրանց տեղը». Կարեն Քոչարյան

«Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀԱՏՈՒԿ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

«ԲԱՅՑ Ո՞Վ Է ԳԱԼՈՒ ՍՐԱՆՑ ՏԵՂԸ»

Հարգելի տիկնայք և պարոնայք,

եթե մարդը ցանկացած պաշտոնում կամ աշխատավայրում չի կարողանում աշխատել, կատարել իր անմիջական պարտականությունները, տապալում է ամեն ինչ, ինչպե՞ս են վարվում այդ մարդկանց հետ:

Չեմ կարծում, որ պարբերաբար սխալ ախտորոշում կատարած կամ օպերացիաների ընթացքում մարդ սպանած բժշկին հեռացնելուց առաջ, ձեզ մոտ հարց առաջանա, բա ո՞վ է նրա փոխարեն աշխատելու: Անգրագետ և երեխային ծեծող ուսուցչին աշխատանքից հեռացնելուց առաջ, երևի միշտ ձեզ տանջում է այդ հարցը. «Բա ով է գալու այդ անգրագետի փոխարեն»:

Իր զինվորներին մենակ թողած և ռազմադաշտից փախած կամ զինվորի մեջքից կրակող հրամանատարին պաշտոնից հեռացնելուց առաջ դուք երևի միշտ մտածում եք, որ «խեղճ հարիֆն ինչ աներ» և, որ ամենակարևորն է՝ ով է գալու նրա տեղը:

Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ, կանգնելով հայելու առաջ և նայելով Ձեր իսկ աչքերի մեջ… և կհասկանաք, որ էլ երբեք այդ հարցը չեք տա…, եթե իհարկե դեռ մարդ եք մնացել և ունեք բանականություն»։