«հեքիաթն ու իրականությունը միաձուլվում են». Նազիկ Ավդալյանի նոր հրապարակումը՝ Օքսֆորդից

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, հատկապես վերջին տարիներին շատ ակտիվ է իր սոցիալական էջերում։

Այս օրերին Նազիկը Լոնդոնում է, որտեղից էլ նոր լուսանկարներ է հրապարակել ու կիսվել տպավորություններով.

«Քայլում ես Օքսֆորդի փողոցներով և թվում է, որ հեքիաթն ու իրականությունը միաձուլվում են։ Այնպիսի զգացողություն է, որ պատերը շնչում են, որ հիմա կանցնի Հարի Փոթերին իր թիկնոցով, իսկ մի անկյունում կհանդիպես Ալիսային հրաշքների աշխարհից։
Վայր, որտեղ իրապես կտրվում ես իրականությունից»։