ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին: