Tete A Tete հաղորդման հյուրը շոուբիզնեսի լավագույն ձայներից մեկն ու ամենաքննարկվող կերպարներից մեկը՝ Հռիփսիմե Հակոբյանն է։
Starnews-ը գրում է․
Եվրատեսիլի թեման շատ ակտիվ քննարկվեց՝ հատկապես մասնակցի ընտրությունը։ Բոլորս գիտեինք, որ ֆավորիտներից մեկը Նանուլն էր։
Ինչ-որ հանգամանքներում Վիկա Մարտիրոսյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարաբերությունները կարծես թե լարվեցին
«Ես առհասարակ լարվածություն չունեմ՝ բացարձակ, որովհետև որևէ բան չեմ արել լարվածություն ստեղծելու համար։ Ընտրում են այն երեխային, ով բոլոր մասնակիցների շարքից է… Չեմ կարծում, որ իր երեխաին ընտրեին , ինքը կասեր թող իմ երեխան չգնա… բացարձակ լարվածություն չի եղել, խնդիր չի եղել, քննարկում չի եղել։
Ավելին ես մինչ մրցույթի հիմնական սկիզբը հարց եմ տվել այս դեպքում ՝ որպես ընկերուհի . իսկ հայտ ներկայացնելու եք Նանուլի մասնակցության, ինձ ասվել է ՝ ոչ։
Հիմա բացարձակ չենք շփվում։
Ես սուր չեմ տարել՝ ավելին ամեն առումով Նանուլին աջակցել եմ։ Նանուլն իմ երեխան է, ոնց որ մեծացել է։ Ինձ համար մի քիչ տարօրինակ է , բացարձակ կոնֆլիկտ չկա։ Շատ ավելի կարևոր հարցեր կան, որ կարելի է մտածել, անհանգստանալ… այն էլ երեխաների մրցույթին՝ ինձ համար ամոթ է…»։