Հուլիսի 8-ին 76-ամյակն էր տոնում պարուհի, պարուսույց, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, «Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դևոյանը։ Ծննդյան բազմաթիվ շնորհավորանքներից ամենաառանձնահատուկը կրտսեր Սոֆի Դևոյանի շնորհավորանքն էր։
«Երջանիկ մարդ եմ, որ դու հենց իմն ես, հպարտ, որ երակներովս հենց քո արյունն է հոսում։ Դու՝ մեր տան լույսն ես… Բոլորս այնքան շատ բան ունենք քեզնից սովորելու… դու առողջ եղիր, միշտ մեր կողքին, որ բոլորս լինենք ավելի երջանիկ», – գրել է Սոֆին՝ հրապարակելով լուսանկար տատիկի հետ։