Հրաժարվել եմ Վաստակավոր արտիստի կոչումից. Գարիկ Պապոյան
Նա անդրադառնալով կոչումներին, անկեղծացել է, որ 3 տարի առաջ իրեն առաջարկել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, որից հրաժարվել է, քանի որ դրա իմաստը չի հասկանում:
«Գնահատականի այդ տեսակը ես չեմ հասկանում, որպես պետական պարգև չափորոշիչներ պետք է ունենալ: Վաստակավոր արտիստի չափորոշիչը ես, իրոք, չեմ հասկացել:
Ես շատ շնորհքով ասել եմ, շնորհակալ եմ, բայց այս տարին իմ ամենաակտիվ տարին չէր: Ինչի՞ համար են տալիս: Ինձ մոտ տպավորություն էր, որ իմ հերթն էր հասել, տալիս էին: Քանակ կա, որ պիտի լրացնեն, հասան Պ տառին՝ Պապոյան, ես դրանից լավ չեմ զգացել, հրաժարվել եմ»: