Հրաժեշտ տվեք կրծքավանդակի շրջանում ցավերին այս բաղադրիչի շնորհիվ

Հրաժեշտ տվեք կրծքավանդակի շրջանում ցավերին այս բաղադրիչի շնորհիվ

Խուրման, նույն ինքը արմավենին ունի մոտ 5000 տարվա պատմություն։ Այն Երկիր մոլորակի վրա հնագույն ժամանակներից մշակվող պտղատու ծառատեսակներից մեկն է։

Այն ունի առավել հարուստբաղադրություն և առանձնանում է իր յուրահատուկ բուժիչ հատկություններով։

Արմավի պտուղները իջեցնում են խոլեստերինի մակարդակը, օգտակար են աթերոսկլերոզի, անեմիայի, ֆիզիկական և նյարդային հյուծվածության դեպքում։ Նպաստում են ոսկորների ապաքինմանը կոտրվածքներից հետո։ Պտուղը պարունակում է մի նյութ, որը նպաստում է կերակրող մայրերի կաթի առատությանը։

Փորկապություն. 5 հատ խուրմայի պտղին ավելացրեք 500 մլ ջուր և պատրաստեք կոմպոտ։ Եփուկը խմեք նախաճաշից առաջ։

Հեռացրեք կորիզները, մանր կտրատեք 5 հատ պտուղ, ավելացրեք 2 թ/գ հալեցրած կարագ և 2-3 հատ սև պղպեղի հատիկներից ստացված փոշին։ Կերեք լուսաբացին, ժամը` 5-6-ին, մոտակա երկու ժամվա ընթացքում չի կարելի ուտել կամ որևիցե ըմպելիք օգտագործել։

Լուծ. Վերոգրյալ քանակի պտուղները լվացեք հոսող ջրի տակ, ավելացրեք 200 մլ զտված ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, 15 րոպե, եփեք 30 րոպե թրմեք։ Հեռացրեք կորիզները և պտղի քերուկը, խառնեք եփուկին, ավելացեք 50 գրամ բրնձից ստացված շիլա։ Խառնուրդը կերեք ճաշից և ընթրիքից հետո։

Մետեորիզմ. Եփած, կորիզները հեռացրած 5 խուրմայի քերուկին խառնեք 1 գրամ չամանի սերմի փոշի։ Կերեք 30-ական գրամ, օրը 4-5 անգամ։

Հյուծվածություն, մարմնի քաշի կորուստ. 20 հատ խուրմայի պտուղը 15 րոպե եփեք 1 լ ջրում, քամեք, պտուղները կերեք օրվա ընթացքում` 20-30 գրամ ընկուզեղենի հետ, իսկ եփուկով պատրաստեք բրնձով ապուր։

Հաճախ կրկնվող հոգնածության զգացում, սակավարյունություն. 10 հատ թարմ պտուղը տեղավորեք ապակյա տարայի մեջ, ավելացրեք 1 թ/գ կոճապղպեղի, 1-ական գրամ համեմի սերմի և զաֆրանի փոշիներ։ Կիպ փակեք տարան, 2 շաբաթ թրմեք տաք տեղում` փաթաթեք կտորով։ Կերեք 3-ական ճ/գ, ուտելուց առաջ կամ 1 ժամ հետո։

Դիմային նյարդի բորբոքում, ինսուլտ. Աղացեք 10 հատ խուրմայի պտղամիսը, խառնեք հալեցրած կարագի հետ (2։1), կերեք 2-ական ճ/գ, օրը` 4-5 անգամ, կամ` կերեք 50-ական գրամ խուրմա, օրը 2-3 անգամ, 100 մլ կաթի հետ։

Ցավեր կրծքավանդակի շրջանում, տախիկարդիա. Մանրացրեք 2 պտուղ, ստացված շիլան խառնեք 2 թ/գ մեղրի հետ, կերեք օրվա ընթացքում, շարունակեք ըստ անհրաժեշտության։

Միգրեն. Հիվանդության համալիր բուժման ընթացքում` թիկունքի և պարանոցի մերսում, դեղորայքային բուժում և այլն։ Օգտակար է ուտել 50-100 գ խուրմա օրվա ընթացքում։ Ներգանգային ճնշումն իջեցնելու նպատակով օգտակար են կանաչ թեյը, երեքնուկ կարմիրի թուրմը, գրեյպֆրուտի կեղևի ներսի շերտը։