Ձախողված քաղաքական գործիչ «Դվին»-ի Արտակ Թովմասյանը կրկին հայտնվել է. նա կոչով է հանդես եկել
«Ժողովուրդ» օրաթերթը 2021 թվականի մարտի 9-ին գրել էր, որ «Դվինի» Արտակ Թովմասյանի պայքարի սպիտակ վրանները «փլվել» են։ Դեռևս 44-օրյա պատերազմից հետո նախաձեռնված նստացույցին միացած Արտակ Թովմասյանը հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին:
Նա հանդիսավոր կերպով թանկարժեք վրաններ բերեց Բաղրամյան պողոտա և սկսեց Հայաստանը փրկելու գործընթացը։
Դեռ այն ժամանակ Թովմասյանը հայրենիքը փրկելու կոչեր էր անում, բարձրաձայնում իշխանափոխության մասին, որ անհրաժեշտ է հեղափոխություն անել և ազատել ժողովրդին Նիկոլ Փաշինյանի լծից։
Արտակ Թովմասյանի կոչերին ոչ ոք լուրջ չվերաբերվեց, նստացույցին ոչ ոք չմիացավ, և ցույցը ստիպված ցրվեց, իսկ հայրենիք փրկող Արտակ Թովմասյանը ձախողեց քաղաքականություն մտնելու իր փորձերը։
Երեկ նա հայտնվեց կրկին հայրենիքը փրկելու կոչերով՝ ասելով, որ «մեզ պետք է կամք, իսկ կամքը կա»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում