Ձեր զուգընկերուհին կեղծու՞մ է անկողնում
Չնայած այն համատարած կարծիքին, որ տղամարդիկ անկողնում միայն մտածում են իրենց սեփական հաճույքի մասին, այնուամենայնիվ, շատ տղամարդիկ մտահոգվում են նաեւ իրենց զուգընկերուհու սեռшկшն բավարարվածության համար։ Տղամարդկանց մոտ դա ոչ միայն եսասիրության հարց է, այլեւ իրենց տղամարդկայնության ապացույց։
Ցավոք, կանայք չեն հեշտացնում իրենց ջանասեր զուգընկերների կյանքը։ Քանի որ հասարակությունը հաճախ կանանց անարգում է սեռшկшն հաճույքի համար, շատ կանայք թաքցնում են սեռшկшն հարաբերություններում իրենց ունեցած փորձը, կամ վախենում են խորացնել իրենց գիտելիքները սեռшկшն բավարարվածության մասին։ Արդյունքում, երբ խոսքը վերաբերում է իրենց մարմնին եւ էրոգեն գոտիներին, նրանք շատ անգրագետ են։
Նույնիսկ եթե կանայք ի վիճակի են հեշտшնք ապրել առանց զուգընկերոջ, նրանք պետք է փորձեն հեշտшնք ունենալ իրենց զուգընկերոջ հետ։ Ապացուցված է, որ կանանց միայն 30% – ն է հեշտшնք ապրում սեռшկшն ակտի միջոցով։ Շատ կանայք թուլանալու եւ հաճույքին տրվելու փոխարեն, լարվում են եւ սկսում մտածել, որ դա երբեք տեղի չի ունենա, կամ «դա տեւում է այնքան երկար ժամանակ, որ նույնիսկ ամոթալի է»։ Եւ այս ամենին վերջ դնելու համար կանայք խաղում են հեշտшնքը, որպեսզի զուգընկերն իրեն բավարարված զգա։
Եթե դուք կարծում եք, որ Ձեր զուգընկերուհին կեղծ հեշտшնք է ապրում, ապա հետեւեք համաշխարհային ճանաչում ունեցող մանկավարժ, սեռшկшն հարաբերությունների թերապեւտ, փիլիսոփայության դոկտոր Լաուրա Բերմանի մի քանի խորհուրդներին.
• Մի փորձեք լինել սեքսուալ Շերլոկ Հոլմս։ Նրա մարմնի լեզուն կարդալ փորձելու փոխարեն, ավելի լավ է ուղղակի հարցնել նրան։ Մի մեղադրեք նրան կեղծելու համար, այլ հարցրեք, թե ինչն է նա ավելի շատ սիրում միջանձնային կամ սեռшկшն շփման ընթացքում։ Եթե նա տարակուսում է, կատարեք առաջին քայլը` իր հետ կիսվելով սեփական սեռшկшն ցանկությունների մասին: Սկսեք խոսակցությունը մի բաժակ գինիով կամ գիշերը, եթե նա ունի համապատսխան տրամադրություն։
• Կարդացեք սեռшկшն հարաբերությունների մասին ձեռնարկներ։ Սեռшկшն հարաբերությունների մասին ձեռնարկները կարող են շատ օգտակար լինել, երբ խոսքը վերաբերում է տղամարդկանց եւ կանանց միջեւ սեռшկшն հարաբերություններին։ Սեռшկшն հարաբերություններին պատրաստ լինելու համար երբեմն կնոջն անհրաժեշտ է մինչեւ 20 րոպե, այն դեպքում երբ տղամարդուն հարկավոր է 7,5 րոպե. Սեռшկшն խաղալիքների օգնությամբ դուք կարող եք գրգռել կնոջը եւ գտնել նրա էրոգեն գոտիները։
• Լսեք նրա հառաչանքները։ Շատ բան կարելի է իմանալ՝ հասկանալով նրա մարմնի լեզուն։ Եթե նա տնքում է այն ժամանակ, երբ դուք համապատասխան ձեւով շոյում եք նրան, ապա դա նշանակում է, որ դա նրան դուր է գալիս. շարունակեք նույն կերպ։
• Խրախուսեք նրան, որ նա բաց լինի եւ մասնակից դառնա Ձեր այդ փորձին։ Երբ նա հասկանա, որ դուք ուզում եք հաճույք պատճառել նրան, այդ ժամանակ նա ինքը պատրաստակամ կլինի մասնակցել այդ փորձարկումներին։ Թող որ նա գիտակցի, որ դուք ցանկանում եք իրեն երջանիկ դարձնել։
Կարեւոր է նաեւ հաշվի առնել այն, որ հեշտшնքը սեռшկшն հարաբերությունների վերջը չէ։ Սեռшկшն հարաբերությունները ավելին են, քան բավարարվածությունը. այն նաեւ մերձեցում, կիրք եւ սեր է։