Նոր հետազոտությունը պնդում է, որ ձկան յուղը դրական ազդեցություն է ունենում այն մկանների վրա, որոնք վերահսկում են սրտի էլաստիկությունը: Սրտանոթային հիվանդությունները կանանց մահվան հիմնական պատճառն են, ԱՄՆ-ում 7,5 մլն կին տառապում է սրտի իշեմիկ հիվանդությունից:
Հետազոտության ընթացքում գիտնականները մի խումբ կանանց կերակրի մեջ ձկան յուղ են ավելացրել:
Արդյունքում պարզվել է, որ ձկան յուղը կանանց սրտի էլաստիկությունը մեծացրել է: Ընդ որում, գիտնականները նկատել են, որ համեմատած տղամարդկանց, ձկան յուղն առավել բարերար ազդեցություն է ունեցել կանաց սրտի վրա:
Գիտնականներին զարմացրել է նաև այն հանգամանքը, որ ձկան յուղի ազդեցությունը նույնն է եղել, ինչ սրտի էլաստիկությանը նպաստող դեղամիջոցներինը:
Ձկան յուղը օգնում է այրել հագեցած ճարպերը, դա է պատճառը, որ շատ սննդաբաններ խորհուրդ են տալիս ձկան յուղն օգտագործել ճարպակալման դեմ պայքարում։
Ձեզ ենք ներկայացնում դեմքի կնճիռներն ու պիգմենտային բծերը վերացնող հիանալի բաղադրատոմս։
1 թեյի գդալ ձկան յուղն ու 1 թեյի գդալ մեղրը լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը։ Դիմակը քսեք դեմքին և թողեք 30 րոպե։ Այնուհետև լվացեք դեմքը երիցուկի եփուկով և թողեք, որ դեմքը չորանա։