Ճապոնիան 2 մլն դոլար կտրամադրի Արցախի փախստականների համար
Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ հատկացնել, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ այդ միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների գնման համար: