Մահացել է Հասմիկ Սայադյանը

Մահացել է Հասմիկ Սայադյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Հասմիկ Սայադյանը։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Երևանի պետական համալսարանից։

Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի հարգարժան դոցենտ` Հասմիկ Ռաֆիկի Սայադյանը:

Հասմիկ Սայադյանն անմնացորդ նվիրվածությունը գիտությանը և կրթությանը, ինչպես նաև ուսանողների հանդեպ հոգատար վերաբերմունքը, ուշադրությունը միշտ կմնան մեր հիշողություններում։

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և ուսանողներին։ Թող նրա պայծառ հիշատակը հավերժ վառ մնա մեր սրտերում։