Մահացել է Քյոխի հայրը՝ Աղասի Ջալավյանը

Մահացել է Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հայրը՝ Աղասի Ջալավյանը։

Հոր մահվան մասին սոցիալական իր էջում հայտնել է հրամանատարի քույրը։ Աղասի Ջալավյանն 88 տարեկան է։ Մեկ ու կես տարի առաջ կյանքին հրաժեշտ էր տվել հրամանատարի մայրը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 27:072025թ ժամը 17:00–20:00 Էրեբունի Խաղաղ Դոնի 2/14 սգո սրահում։ Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից ժամը 13:00-ին։