Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (Տեսանյութ)

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (Տեսանյութ)

Համացանցում մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, որ երեխաների հետ գործ ունեցող պատասխանատուն (հավանաբար դաստիարակը) ծեծում է քնելու պառկած երեխային։

Տարբեր գրառումներից հասկանալի է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։

«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը, իսկ երեխան լացելով փորձում է փախչել նրանից։