Մենչը կատարել է դոմիկում ապրող ընտանիքի երազանքը՝ նվիրելով նրանց բնակարան

Bavnews.am-ը գրում է․ Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, 3 ամիս առաջ «Ես Կամ»-ի հաղորդման ժամանակ այցելել էր Գոռի ընտանիքին և ահա հաղորդումից մի քանի ամիս անց, կատարեց Գոռի երազանքը՝ նվիրելով ընտանիքին բնակարան։

«Մենչ ապեր, մենք շատ ենք նեղվում, որ դոմիկում ենք ապրում, ամաչում ենք, որ մեր դասարանցիները չեն գալիս մեր տուն: Շատ ենք ուզում ուրիշների պես անհոգ մանկություն ունենալ:

Մենք այսօրվանից հետո կհավատանք հրաշքների, դուք մեր համար էկաք հասաք Հայաստան, մեր համար էդ մեծ պատիվա», -ասել էր Գոռը՝ Մենչին՝ «Ես Կամ»-ի հաղորդման ժամանակ:

Ընտանիքի հայրն ու մայրը տեսնելով բնակարանը զարմանքի մեջ են հայտնվել։ Նրանք չեն հավատացել, որ արդեն ունեն բնակարան։