Մենք հեչ անելիք չունե՞նք պետական մակարդակով․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը հրապարակում է արել ինստագրամի իր էջում`գրելով․
«Վագիֆ պապիկիս դատում է թուրքը: Հետաքրքիր է`մենք հեչ անելիք չունենք պետական մակարդակով: Էս էլ հո թալանչի չէր, ասեք լավ եղավ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։