Մեր օրերի հերոսները՝ Արարատ Արմենի Մանյան

Մեր օրերի հերոսները՝ Արարատ Արմենի Մանյան

Արարատ Արմենի Մանյանը ծնվել է փետրվարի 1-ին Երևանում։ Սովորել է Աբովյան քաղաքի Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» Համահայկական Հայրենասիրական Հասարակական կազմակերպությունում, որտեղ էլ ստացել է թրթուրավոր քարշիչի մեխանիկ-վարորդի վարման վկայական։

Ծառայել է Խոջալուի զորամասում 27 օր և այդ կարճ ժամանակահատվածում հրամանատարական կազմի զինակից ընկերների մոտ մեծ հեղինակություն է վայելել՝ իր խիզախության, մարդկային հատկանիշների շնորհիվ։

Այդ խիզախությունն ու արիությունը նա ցուցաբերեց պատերազմի ողջ ընթացքում արժանի հակահարված տալով թշնամուն։

Չի թաքնվել, չի նահանջել, խիզախաբար առաջ է գնացել կամավորական խմբի հետ։ Իր ամենագնաց տեխնիկայով բլուր է գրավել և հայկական դրոշը կանգնեցրել և հզոր մարտերի ժամանակ թշնամու հազարավոր զորքերի են ոչնչացրել։

Արժանացել է Արիության մեդալի։ Հումորով, կենսուրախ էր միևնույն ժամանակ լրջախոհ և ուշիմ։

27 օր ծառայելուց հետո 24 օր թեժ մարտերի է մասնակցել և զոհվել հոկտեմբերի 20-ին Մարտունի 2-ի թեժ մարտերի ժամանակ: