Մոդել, «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանը նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը։
Լուսինեն իր սոցիալական էջերում հրապարակել է հոլովակ ու դրան կից պատմել իր էմոցիաների և օրվա մասին։
«Hello 38
Ես միշտ սիրել եմ իմ տարեդարձները՝ առանց վախենալու տարիքից, առանց ուզելու հետ տալ ժամանակը։
Ապրում եմ այսօրը, այս տարիքը, այս գեղեցիկ պահը։
Ու այս տարի՝ ամենաանմոռանալիներից է լինելու… սպասում եմ իմ երրորդ հրաշքին
Սրանից մեծ երջանկություն չկա։
Միակ ճանապարհը՝ ապրել ամեն օրը սիրով, ուրախությամբ ու շնորհակալ սրտով»։