Մյունխենում ձերբակալվել է Առնոլդ Շվարցենեգերը. նա Ավստրիայում մասնակցելու էր գագաթաժողովի
Դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում։ Պատճառը Audemars Piguet ընկերության թանկարժեք ժամացույցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու նրա փորձն է եղել:
76-ամյա Շվարցենեգերը Մյունխենով մեկնում էր Ավստրիայի Կիցբյուել՝ Կլիմայի համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու համար։
Դերասանը պնդել է, որ պատրաստվում էր այն բարեգործական նպատակներով վաճառել Ավստրիայում կայանալիք կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում:
Դեռ հստակ չէ, թե դերասանի կողմից ապօրինի կերպով մաքսանենգ ճանապարհով ներմուծված իրը կառգրավվի՞ և որքան կլինի տուգանքի չափը: