Մոսկվայում բերման ենթարկեցին Միհրան Պողոսյանին
Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի դատական ակտերի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
Այս մասին հայտնում է Mash «Տելեգրամ» ալիքը՝ հիշեցնելով, որ Հայաստանում նա հետախուզվում է ինը քրեական հոդվածներով հանցագործությունների համար:
Ալիքի տվյալներով՝ պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա իր հետ ունեցել է փախստականի վկայական։
Պողոսյանին բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, նշվում է, որ նա մոտ ապագայում արտահանձնվելու է Ռուսաստանի Դաշնությունից։ Միաժամանակ, ռուսական կողմը նախկինում մերժել էր Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու խնդրանքը։
Ռուսաստանում Պողոսյանը զբաղվում է ապրանքների մեծածախ առևտրով, բեռնափոխադրումներով, մեքենաների վարձույթով և լիզինգով։