Յանա Դանիելյանը հայտնել է Համալսարանն ավարտելու մասին

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը տարիներ շարունակ ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալում։ Հաղորդավարուհին հաճախ իր հարցազրույցների ժամանակ՝ խոսելով ապագա պլանների և կարիերայի մասին, նշում էր, որ իր համար ամենակարևորը կրթվելն է և նոր մասնագիտություն յուրացնելը։

Արդեն այսօր Յանա Դանիելյանը հայտնել է, որ ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Հաղորդավարուհին լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«5 տարին մի շնչով անցավ…»։