Ներիր մեր մեղքերը, փրկիր մեզ Տեր. աղոթք սիրելի ու թանկ մարդկանց համար
Աղոթքը մեր հոգու շնչառությունն է, աղոթքի միջոցով շեշտվում է մեր կապը Բարձրյալի հետ, աղոթքը մեր սրտից բխող խոսքն է, որ մաքրում է մեր սիրտը բոլոր մեղքերից և չար խորհուրդներից:
Օգնի՜ր մեզ, Տե՜ր, օգնի՜ր մեզ, Աստվա՜ծ Փրկիչ մեր, Քո անվան մեծ փառքի համար:
Տե՜ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը:
Պարսպած պահի՜ր Քեզ ապավինած և Քո Սուրբ անվանը հուսացող ժողովրդին հաղթող սուրբ և պատվական
Խաչիդ հովանու ներքո խաղաղությանդ մեջ.
Ներիր մեզ մեր մեղքեըը և փրկություն ուղարկիր մեզ և ամուր առողջություն տուր: Շնորհակալ ենք, որ մեզ մենակ չես թողնում և մեզ տալիս ես հավատ հույս, սեր: Փառք քեզ ՏԵՐ:
ԱՄԵՆ: