Հայաստանի անունից բանակցողը կատարում է Ադրբեջանի ուլտիմատումները. այս մասին ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների օրակարգը կեղծ օրակարգ է․
«Չեմ կարծում, որ այդ գործընթացն իրենք կհասցնեն ավարտին։ Մենք խիստ դեմ ենք Սահմանադրության վերաբերյալ իրենց հնչեցրած թեզերին, բայց չեմ կարծում, որ դա պետք է լինի Հայաստանի միակ քաղաքական դիսկուրսը»։
Մամիջանյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը ռազմական գաղտնիք են բացահայտում, որ հակառակորդն իմանա զորակոչի թիվը։