Նիկոլ Փաշինյանին ես եմ ասում, ինքը չի լինելու վարչապետ. Շարմազանով
Այս մասին հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր նպատակն է՝ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ՀՀ-ն լինի անկախ եւ ինքնիշխան, իսկ այդ նպաատակին հասնելու առաջին նպատակը այս հակապետական, կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է:
Այո, կա հնարավորություն, կա հույս այնքան, ինչքան մենք հավատում ենք հայրենիքի հավիտենականությանը»,-ասաց նա:
Շարմազանովը ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին ասում է, որ նրան հեռացնելու են, Հայաստանը չի պարտվելու. «Նիկոլ Փաշինյանին ես եմ ասում, ինքը չի լինելու վարչապետ, ինքը գնալու է, հեռացվելու է, երբ որ հայ ժողովուրդը գիտակցի, որ այսպես հնարավոր չէ»: