«Նոր Ալիք» մրցույթում հաղթեց Անահիտ Հակոբյանը

«Մի հանձնվեք, միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք և վերջ: Շնորհակալ եմ ՏԵՐ։

Bavnews.am-ը գրում է․ Պապ ջան, սա դեռ սկիզբն է, անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,- ինսթագրամյան էջում գրել է Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Նա հաղթել է մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին:

Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

Նշենք, որ «Նոր ալիք 2024»-ը երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական ​​փառատոն է, որն այս տարի անցկացվել է Սոչիում օգոստոսի 22-ից 27-ը։ Մրցույթը տեղի է ունեցել 20-րդ անգամ։