Ֆեյսբուքյան օգտատեր Դիանա Մարտիրոսյանն իր էջում գրել է․
Նոր իմացա ինձ համար շատ ցավալի մի լուր, որին չանդրադառնալ չեմ կարող։ Հայկին և Նաիրին ճանաչում եմ երկար տարիներ. տեսել եմ իրենց մեծ սերը աշխատանքի հանդեպ, տեսել եմ, թե ինչպես են սիրում Հայրենիքը, ինչպես են վայելում մարդկանց սերը։
Շատ բաներ եմ տեսել, որոնց մասին հիմա չեմ ուզում երկար գրել, քանի որ դուք բոլորդ էլ դա տեսել եք։
Ու հիմա եկել է մի պահ, որ ինչ-որ «չկայացածներ», մի քանի «պճնվածներ» կարողացել են թիմի ներսում թիմ ձևավորել ու չքվեարկել Հայկի օգտին։
Գիտե՞ք ինչու. որովհետև ռուսի ասած՝ «օբիժնիկ» են։ Նրանք չեն սիրում, երբ իրենցից առավել մարդը կարողանում է աշխատել կամ սիրված է լինում. դա տանել չեն կարողանում։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞րտեղ էին այդ «պճնվածները» այն տարիներին, երբ իսկապես պետք էր խոսել։
Ես կասեմ՝ տան մի անկյունում տաքուկ նստած իրենց հանգիստն էին վայելում, մինչդեռ Հայկն իսկապես պայքարում էր։Դուք ձեր կյանքի ամենամեծ սխալն արեցիք և հետո դա կզգաք։
Վարչապետ ջա՛ն, ցավում և ափսոսում եմ, որ թիմում հայտնվեցին մարդիկ, որոնք սեփական թիմը ձևավորեցին ու իրական աշխատող մարդկանց հանդեպ հակակրանք դրսևորեցին։ Ամենուր բոլորն այդ մասին են խոսում, որ ձեր թիմում կան մարդիկ, որոնք դիտմամբ նվիրյալներին քարկոծում են։
Իսկ դա շատ վատ է։ Սարսափելի է, որ կարողանում են անձնական դաշտը մտցնել քաղաքականություն։ Սարսափելի է նաև այն, որ թիմի ներսում իրենց համար նոր թիմ են ձևավորում՝ իրենց սիրելի կանանց հետ համատեղ։
Մարդիկ, որոնք տարիներ շարունակ ձեր կողքին էին և հիմա ուզում են ընդգրվել թիմում, արդեն իսկ ձեր թիմակիցների կողմից ամենազզվելի քննադատությունների են ենթարկվում, որովհետև կան մարդիկ, որոնք նվիրյալների և խելացիների տանել չեն կարողանում։
Համբերություն եմ մաղթում Ձեզ, պարոն Վարչապետ, շատ դժվար է։
Ի դեպ, ասածս վերաբերում է որոշներին. այդ աթոռներին, որոնց վրա բազմել եք, նստած եք իմ ու ինձ նման հազարավոր մարդկանց անքուն գիշերների շնորհիվ։Այն, որ ասում էիք, թե իբր ժողովուրդն է ամեն ինչ որոշում, այսօր ապացուցեցիք, որ ոչ թե ժողովուրդն է որոշում, այլ «թայֆայական» սկզբունքով համախմբված անձինք։ Հավատացնում եմ ձեզ՝ քաղաքական մակարդակով ձեր վերջն էլ սարերի հետևում չէ։
Իսկ Ձեզ, Hayk Sargsyan ջա՛ն, կարող եմ մեկ բան ասել՝ շնորհակալություն Ձեր անձնվիրաբար աշխատանքի համար։ Չնայած ավելի քան վստահ եմ, որ հիմա սկսելու են սուտ տեղեկություններ տարածել, որպեսզի իրենց սխալը մի փոքր մեղմեն, բայց դա էլ չի ստացվի։
Շնորհակալ եմ Ձեզ մարդ լինելու համար և մաղթում եմ միշտ նորանոր առաջընթացներ:
