Նոր մանրամասներ՝ ողբերգական ավիավթարի վերաբերյալ
Ինչպես հայտնել էինք, ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
«Հայլուր»-ի հաղորդմամբ՝ Իսախանյանը, ով գրանցված էր Արագածոտնի մարզում, ապրում էր Երևանում՝ Նոր Նորքում։ Խաչատրյանը Երևանից էր, բնակվում էր Չարբախում։
Ոչ պաշտոնական վարկածով՝ ինքնաթիռը բախվել է քարին, ապա հողաթմբին։