Նոր Նորքի ոստիկանության շենքը շրջապատված է ոստիկանական մեծ ուժերով
Նոր Նորքի ոստիանության շենքն այս պահին շրջափակված է մեծ թվով ոստիկանության ուժերով :
Այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար: