«Նոր սիթքոմի առաջարկ ունեմ». Արմուշը՝ Հայաստանում է

«Նոր սիթքոմի առաջարկ ունեմ». Արմուշը՝ Հայաստանում է

«Նոր սիթքոմի առաջարկ ունեմ, հրավերը ստացել եմ Ռաֆայել Երանոսյանից, շատ մանրամասներ առայժմ չեմ կարող ասել: Աշխատանքային փուլում ենք, շուտով կսկսենք նկարահանումները, սցենարի հեղինակը Արմեն Վարդանյանն է՝ իր ստեղծագործական խմբով»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց «Վիտամին» ակումբի անդամ, հումորիստ, շոումեն Արմուշը, ով այս օրերին Հայաստանում է:

«Սիթքոմից հետո հնարավոր է ֆիլմի առաջարկ լինի, եթե չլինի կվերադառնամ ԱՄՆ, կարծում եմ, սեպտեմբերին ավարտած կլինեմ մյուս աշխատանքները»:

Արմուշը նշեց, որ Միացյալ Նահանգներում շարունակում է իր աշխատանքը ռեստորաններում` որպես հանդիսավար, շոումեն:

«Գլենդելում նմանը չունեցող, մանկական շատ մեծ սպորտային կենտրոն կա, որտեղ աշխատում եմ որպես մենեջեր»,- նշեց Արմուշն ու հավելեց, որ Հայաստան վերադառնալու թեման երբեք չի փակվում:

«Ուղղակի հարցը նրանում է, թե երբ կվերադառնամ: Այնտեղ երեխաներիս ուսման հետ կապված պլաններ ունեմ, տղաս՝ Դանիելը արդեն 16 տարեկան է, ժամանակն է զբաղվել ուսումով: Ուզում եմ, որ Միացյալ նահանգներում ուսում ստանան:

Տղայիս հետ պայմանավորվել ենք, որ լավ մասնագետ դառնա իր բնագավառում և գա այդ գիտելիքները իր երկրի համար օգտագործի»,- պատմեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում