Նպատակը պատգամավոր սարքելն է՝ քրեական պատասխանատվությունից ազատելը. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստան դաշինքի 4 անդամներ արդեն իսկ հրաժարվել են պատգամավորական մանդատից, նպատակը՝ Քոչարյան կրտսերին պատգամավոր սարքելն է, իսկ վերջնանպատակը՝ Քոչարյան կրտսերին քրեական պատասխանատվությունից ազատելն է։
Իր ստեղծման առաջին իսկ օրվանից այս դաշինքը ոչ մի առնչություն չի ունեցել Հայաստանի պետական շահերի հետ, այլ ծառայել և շարունակում է ծառայել բացառապես մեկ անձի՝ ագենտուրայի ձեռքը «զալոժնիկ» դարձածի ընտանեկան շահերին։
Միամտություն կլիներ կարծել, թե մանդատից հրաժարված դաշինքի 4 անդամները կամ դաշինքի մնացյալ անդամները հաշվի են նստելու իրենց օգտին քվեարկած հանրության կարծիքի հետ։ Զուգարաններում մարդ ծեծողին ու մարտի 1 կազմակերպողին հանրության կարծիքը երբեք էլ չի հետաքրքրել»։