Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է:

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

Խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն բոլոր զինվորների ծնողներին, իսկ ձեզ, սիրելի՛ զինվորներ, բարի տունդարձ ենք մաղթում:

Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին: 

Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր: