Դեպքի վայրի լրացուցիչ զննություն էինք իրականացնում։ Այս մասին այսօր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության վայրի հարակից հատվածում հայտնեց քննչական խմբի ներկայացուցիչը։
Նա ասաց, որ այն տանը, որի դիմաց սպանություն էր տեղի ունեցել, այդ պահին մարդ չի բնակվում։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կասկածյալ կա՝ քննիչն ասաց. «Այս պահին դեռ կասկածյալ չկա»։
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Մահացածներից մեկն եղել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։