Ողբերգական ավտովթար․ Հրազդան գետից դուրս է բերվել ամուսինների և նրանց 8-ամյա թոռնուհու դիերը

Ողբերգական ավտովթար․ Հրազդան գետից դուրս է բերվել ամուսինների և նրանց 8-ամյա թոռնուհու դիերը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:

Ջրասուզակները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում գետից դուրս բերեցին  աղջիկ երեխայի, և մոտ 35-40 տարեկան կնոջ դի, իսկ ավտոմեքենայի խցիկում վարորդի մարմինը, ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց և նոր միայն հնարավոր եղավ վարորդի դին դուրս բերել խցիկից։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ոստիկաններն ու Սևանի քննչական բաժինը պարզել են վարորդի և մահացածների ինքնությունը։

Ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 69-ամյա Սարո Կարապետյանը, ում դին ջրասուզակը հայտնաբերել է ավտոմեքենայի խցիկում, իսկ ավտոմեքենայից դուրս՝ գետում, հայտնաբերվել են Երևանի բնակիչ 61-ամյա Հասմիկ Հարությունյանի և Արմավիրի մարզի բնակիչ 8-ամյա ԼիկաՄ.-ի դիերը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Կարապետյանն ու Հ. Հարությունյանը ամուսիններ էին, իսկ Լիկա Մ.-ն նրանց  թոռնուհին էր։