Ողբերգական ավտովթար, երեխան հիվանդանոցում մահացել է
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, բախվել են ԶԻԼ և Տոյոտա մակնիշի ավտոմեքենաներ։
Ըստ նախնական տեղեկատվության՝ կա 2 տուժած։ Դեպքի վայր է մեկնել Աշտարակի թիվ 19 ՀՓՋ-ից 1 մարտական հաշվարկ։
«Հրապարակի» տեղեկություններով՝ Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (7-8 տարեկան աղջիկ) տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ արձանագրվել է երեխայի մահը․ 1 քաղաքացի (հավանաբար Տոյոտայի վարորդը, տղամարդ) տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ։