Ողբերգական ավտովթար ՌԴ նախարարի մասնակցությամբ
Բաշկիրիայի Հանրապետության (Ռուսաստան) Հանրապետության առողջապահության նախարար Այրատ Ռախմատուլինին տեղափոխող Toyota Camry-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է մեկ այլ մեքենայի։
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Վթարի հետևանքով երկու մարդ մահացել է՝ հանդիպակաց ավտոմեքենայի վարորդը և ուղեւորը։
Ինքը՝ Ռախմատուլինը, ինչպես նաև նրա օգնականն ու վարորդը, տեղափոխվել են տեղի հիվանդանոց։
Նախնական տվյալներով՝ պաշտոնյան, մասնավորապես, գլխի փակ վնասվածք է ստացել։
Երկու վարորդներն էլ ալկոհոլի թեստ են անցել։