Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 80-ամյա Էդուարդ Բ․-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 98 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նշված հասցեի քարե պարսպին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էդուարդ Բ․-ն տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է Էդուրադ Բ․-ի կողմից ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ լինելը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։