Ով էր Դավթաշենի շենքի պատուհանից բղավող, օգնություն կանչող տղամարդը
Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը նախօրեին սպառնացել էրր ինքնասպանություն գործել և հրաժարվել էր բացել բնակարանի դուռը:
Նրա ինքնասապանության փորձը կանխվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների, հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք։